HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեքսանյանի գործի վաղեմության ժամկետը սպառվել է

«Յուկոս»-ի նախկին փոխնախագահ Վիտալի Ալեքսանյանի պաշտպանը գործը փակելու միջնորդություն է ներկայացրել` վաղեմության ժամկետի սպառման կապակցությամբ: Ինչպես հայտնում է «Գազետա ռու»-ն, դատարանը և մեղադրական կողմը գործի կարճման դեմ սկզբունքային առարկություններ չեն արտահայտել, սակայն պետական մեղադրող Նիկոլայ Վլասովը նշել է, որ ինքը կցանկանար անձամբ լսել Ալեքսանյանի կարծիքը: Ամբաստանյալի շահերը ներկայացնող փաստաբան Գևորգ Դանգյանի խոսքերով` իր պաշտպանյալը համաձայն է գործի փակմանը: Նա հիշեցրել է, որ վերջին դրվագի գործողությունը, որը վերագրվում է իր պաշտպանյալին, տեղի է ունեցել 2000 թ. մայիսին, իսկ այն հանցագործությունների վաղեմության ժամկետը, որոնցում մեղադրում է Ալեքսանյանը, 10 տարի է: Գործը լսվում է Մոսկվայի Սիմինովյան դատարանում: Դատարանի ներկայացուցիչն ասել է, որ գործը փակելու որոշում կայացնելու համար անհրաժեշտ է Ալեքսանյանի պաշտոնական համաձայնությունը: Փաստաբանն էլ իր կողմից հիշեցրել է, որ իր պաշտպանյալը չի ներկայանում դատական նիստերին առողջական խնդիրների պատճառով, իսկ նրա գրավոր համաձայնությունն արդեն ներկայացված է: Արդյունքում գործը փակելու միջնորդության քննությունը հետաձգվել է մինչև հունիսի 24-ը: Ալեքսանյանը մեղադրվում է «Յուկոս»-ի դուստր ձեռնարկության` «Տոմսկվեֆտ»-ի` ավելի քան 12 մլրդ ռուբլի արժողությամբ բաժնետոմսերի ու գույքի գողություն, այդ միջոցներն օրինականացնելու, ինչպես նաև ավելի քան 3 մլն ռուբլի անձնական եկամուտից հարկեր վճարելուց խուսափելու մեջ: «Յուկոս»-ի նախկին փոխնախագահը, ով նաև ղեկավարել է նավթային ընկերության իրավական բաժինը և դատարանում ներկայացրել նրա ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու շահերը, ձերբակալվել էր 2006 թ. ապրիլին: Մեկուսարանում նրա մոտ մի շարք ծանր հիվանդությունների էին հայտնաբերվել: Սկսված դատավարությունը դադարեցվեց 2008 թ. փետրվարին մեղադրյալի առողջական ծանր վիճակի պատճառով: 2008 թ. դեկտեմբերին Ալեքսանյանն ազատ արձակվեց 50 մլն ռուբլի գրավի դիմաց: Մեղադրյալը չի կարող մասնակցել դատական նիստերին, քանի որ բժիշկները նրան արագելել են լինել մարդաշատ վայրերում: Քանի որ դատարանը և մեղադրական կողմը պնդում էին, որ Ալեքսանյանն անձամբ ներկա լինի, նրա գործի` ըստ էության դատաքննությունն այդպես էլ չսկսվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter