HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրամադրել են որակյալ խորհրդատվություն

Այսօր կայացած Խորհրդի չորրորդ նիստին Հայաստանում Եվրամիության Խորհրդատվական խումբը ներկայացրել է իրենց կողմից իրականացված աշխատանքների հաշվետվությունը: Խորհուրդը, որի նախագահն էր ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար պրն Արթուր Բաղդասարյանը, դրական է գնահատել մեկ տարվա ընթացքում ԵՄ Խորհրդատվական խմբի կողմից տրամադրվող օժանդակությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգի իրականացմանը: Ըստ Խորհրդի եզրակացության` ԵՄ Խորհրդատվական խումբը տրամադրել է, հատուկ մշակված և Եվրամիության լավագույն փորձի վրա հիմնված խորհրդատվություն և աջակցել է կառավարությանը բարեփոխումները իրականացնելու առաջխաղացման հարցում: Անցյալ տարվա ընթացքում ԵՄ Խորհրդատվական խումբն առաջարկություններ է տրամադրել քաղաքական և տնտեսական բազմազան ոլորտների վերաբերյալ: Աջակցություն է տրամադրվել ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի (ԽՀԱԱՀ) կնքման շուրջ հետագա բանակցությունների, ինչպես նաև Դիվանագիտական նոր դպրոցի հիմնադրման ուղղությամբ: Եվրոպական փորձագետների բարձրաստիճան խմբի կողմից իրականացվող այլ գործողությունների շարքում են տրամադրվող խորհրդատվությունը և օժանդակաությունը ՀՀ հանրային կառավարման ոլորտի վարչական կարողությունների հզորացման, քաղաքական գործողությունների թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման, խորհրդարանական ժողովրդավարության խթանման և ՀՀ Ազգային Ժողովի ընթացակարգերի արդիականացման շուրջ: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար պրն Ռաուլ դե Լուցենբերգերն ասել է. «Եվրամիության այս նորարար ծրագիրը շարունակելու է աջակցություն տրամադրել ՀՀ կառավարությանը` Հայաստանում կարևոր բարեփոխումների իրականացմանն օժանդակելու նպատակով: Բարեփոխումների համապարփակ և հավակնոտ ծրագրի իրականացման համար կպահանջվեն Հայաստանի և Եվրամիության հետագա հանձնառությունը և համաձայնեցված ջանքերը»: Խորհրդի նիստի համանախագահներն էին պրն Արթուր Բաղդասարյանը և պրն Ռաուլ դե Լուցենբերգերը: Նիստին մասնակցել են ՀՀ նախագահի աշխատակազմի, կառավարության և Ազգային ժողովի բարձրաստիճան պաշտոնյաները: Ներկա էին նաև ԵՄ անդամ պետությունների դեսպանատների և միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչները: ԵՄ Խորհրդատվական խումբը ներկայացնում են թիմի ղեկավար պրն Ռոլֆ Բյոնկեն և ԵՄ խորհրդատուները: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում ԵՄ Խորհրդատվական խմբի մամլո ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter