Թմրամոլները` ավտոտնակում
Երեկ երեկոյան ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողներ օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս` թմրանյութ պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, Գյումրիի Մադոյան փողոցում գտնվող մի ավտոտնակից բերման են ենթարկել ավտոտնակի սեփականատեր, նախկինում դատապարտված, 1965 թ. ծնված Տիգրան Մ.-ին, 1970 թ. ծնված Գագիկ Մ.-ին և 1965 թ. ծնված Աղասի Ջ.-ին:
Զննությամբ ավտոտնակից հայտնաբերվել է 3 մլ տարողությամբ ներարկիչ` 2 մլ դեղնավուն լուծույթով, 5 մլ տարողությամբ ներարկիչ` 0,5 մլ դեղնավուն լուծույթով, 10 մլ տարողությամբ ներարկիչ` 2 մլ պղտոր դեղնավուն լուծույթով և 5 մլ տարողությամբ ներարկիչ` 1,1 մլ պղտոր դեղնավուն լուծույթով:
Վերջիններս հայտնել են, որ ներարկիչների մեջ լցվածը «Սեդալգին-նեո» դեղամիջոցից պատրաստված թմրանյութ է, որն իրենք պատրաստել են իրենց օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Այս մասին տեղեկացնում է ոստիկանության մամլո բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել