HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը հետաքրքրված է Մինսկի տրակտորների գործարանի արտադրանքով

Հունիսի 7-9-ը ԲԵԼԱԳՐՈ-2010 20-րդ միջազգային ցուցահանդեսի աշխատանքներին մասնակցելու նպատակով Բելառուս է այցելել Հայաստանի գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի գլխավորած պատվիրակությունը: Բելառուսի գյուղատնտեսության և պարենի նախարար Միխաիլ Ռուսիի հետ հունիսի 7-ին կայացած հանդիպման ընթացքում Հայաստանի  գյուղնախարարը նշել է հայկական կողմի հետաքրքրվածությունը Մինսկի տրակտորների գործարանի արտադրանքով, Հայաստանում դրա սպասարկման կենտրոնների հիմնմամբ, պահեստամասերի մատակարարմամբ: Բելառուսական կողմը տեղեկացվել է նաև Բելառուսից Հայաստան սերմնացուի ներմուծման ցանկության, ինչպես նաև Հայաստանից Բելառուս բանջարեղեն ու մրգեղեն, չրեր, հանքային ջրեր և ալկոհոլային խմիչքներ մատակարարելու պատրաստակամության  մասին: Նախարար Ալավերդյանն առաջարկել է ուսումնասիրել փոխադարձաբար գյուղմթերքի մշտապես գործող ցուցահանդեսներ հաստատելու մասին: Բանակցություններին մասնակցող Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը նշել է Հայաստանից Բելառուս ձկնեղենի արտահանման հնարավորության, հայկական կոնյակի Բելառուս ներմուծման քվոտայի ավելացման ցանկության և առհասարակ, փորձի փոխանակման կարևորության մասին: Միխաիլ Ռուսին հայկական կողմի ուշադրությունը հրավիրել է համատեղ ձեռնարկություններ հիմնելու առավելությունների վրա: Հայաստանի գյուղնախարարության պատվիրակությունն այցելել է Բելառուսի առաջատար տնտեսություններ, ծանոթացել աշխատանքի կազմակերպման բելառուսական ժամանակակից մեթոդներին, անասնաբուծական, կաթնամթերքի արտադրության նոր տեխնոլոգիաներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամլո ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter