HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում` Քաթարի նոր դեսպան

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Քաթարի Պետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Իբրահիմ Աբդ Ալ-Ռահման Ալ-Մուղայսիբը (նստավայրը` Թեհրան): Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ ասել, որ Հայաստանը կարեւորում է Քաթարի, ի թիվս արաբական այլ երկրների, հետ համագործակցության զարգացումը: Նախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում Քաթարի Պետությունում ՀՀ դեսպանի նշանակմամբ եւ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի աշխուժացմամբ` հիմք կդրվի արդյունավետ փոխգործակցության: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` դեսպան Ալ-Մուղայսիբն ասել է, որ Քաթարը հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորություններով եւ մտադիր է բարձր մակարդակի փոխայցերի կազմակերպման միջոցով կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել տարբեր ոլորտներում  համագործակցության շուրջ: Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ: ՀՀ նախագահն անթույլատրելի է համարել հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելու Ադրբեջանի փորձերը` ափսոսանք հայտնելով, որ որոշ իսլամական երկրներ հաճախ աջակցում են այդ փորձերին: Դեպանն ասել է, որ Քաթարը պաշտպանում է ԼՂ խնդիրը բացառապես խաղաղ  միջոցներով լուծելու մոտեցումը եւ չի կարծում, թե այս հակամարտությունը կրոնական հիմք ունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter