HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ֆինլանդիան ցանկալի գործընկեր է Հայաստանի համար»

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Ստուբբին: Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարեւորում է Ֆինլանդիայի հետ համագործակցությունը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով եւ բարձր է գնահատում Խորհրդային Միության փլուզումից ի վեր` նրա ակտիվ ներգրավվածութունը հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրների լուծման գործընթացներում: Նախագահը նշել է, որ Ֆինլանդիան շնորհիվ իր անաչառ եւ կառուցողական դիրքորոշման` ձեռք է բերել վստահության մեծ պաշար եւ ցանկալի գործընկեր է Հայաստանի համար: Արտգործնախարար Ստուբբն ասել է, որ Ֆինլանդիան պատրաստ է իրացնել Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու նոր հնարավորությունները: Նա նշել է, որ իր երկիրը մեծ հետաքրքրությամբ է հետեւում մեր տարածաշրջանում վերջին զարգացումներին եւ խնդրել է նախագահ Սարգսյանին ներկայացնել Հայաստանի դիրքորոշումները դրանց վերաբերյալ: Կողմերը համակարծիք են եղել, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն եւ զարգացում ապահովելու լավագույն երաշխիքը տարածաշրջանի երկրների միջեւ  երկխոսության միջոցով խնդիրների լուծումն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատումն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter