HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջիկա ժամերին մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 19-րդ առաջնությունը

Ժամեր անց մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 19-րդ առաջնությունը, որն առաջին անգամ անցկացվում է Աֆրիկա մայրցամաքում:  Առաջնությանը մասնակցում են 32 հավաքականներ, որոնք բաժանված են վեց խմբերի: Ֆուտբոլային համաշխարհային իրադարձության մեկնարկը տեղի կունենա Երեւանի ժամանակով 19.00-ին: Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականը կխաղա Մեքսիկայի հավաքականի հետ, որը մի քանի անգամ մասնակցել է Աշխարհի գավաթի խաղարկություններին, սակայն այդպես էլ չի կարողացել հանդես գալ քառորդ եզրափակիչում:Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականը Աշխարհի գավաթի խաղարկություններին մասնակցել է 1998 եւ 2002 թվականներին, սակայն հաջողություններ չի ունեցել: Որոշ մասնագետներ կարծում են, որ այս խաղում կհաղթի Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականը, որի պարտությունը կհամարվի սեփական հարկի տակ, հազարավոր երկպագուների ներկայությամբ ամոթալի խայտառակություն: Սակայն բուքմեյքերները ավելի շատ հավատում են Մեքսիկայի հաղթանակին: Աշխարհի 19-րդ առաջնությանը յուրօրինակ են նախապատրստվել նաեւ երկպագուները. լուսանկարները` APF-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter