HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետը` Շիրակի մարզում

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելել է Շիրակի մարզ: Մարզպետ Աշոտ Գիզիրյանի, «Լինսի» հիմնադրամի դպրոցաշինության ԾԻԳ-ի տնօրեն Հրայր Սարգսյանի ուղեկցությամբ փոխվարչապետը եղել է «Լինսի» հիմնադրամի միջոցներով վերակառուցվելիք Սարակապ, Նոր կյանք եւ Արեւշատ գյուղերի դպրոցներում, ծանոթացել շինարարության մեկնարկի հետ կապված աշխատանքների ընթացքին: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության եւ «Լինսի» հիմնադրամի միջեւ կնքված վերաձեւակերպված երկրորդ փոխըմբռնման հուշագրով «Լինսի» հիմնադրամի դպրոցաշինության ծրագիրը կշարունակվի Շիրակի եւ Լոռու մարզերում: Ինչպես հայտնում են ՏԿՆ Հասարակայնության հետ կապերի բաժնից, Ա. Գեւորգյանը մարզպետին հորդորել է աջակցել շինարարական ընկերություններին կազմակերպչական հարցերում: Նա հույս է հայտնել, որ կազմակերպությունները որեւէ տեխնիկական խոչընդոտ չեն ունենա աշխատանքները որակյալ եւ սահմանված ժամկետներում իրականացնելու հարցում: Ա. Գեւորգյանն այցելել է նաեւ Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց, որը գործում է տնակային պայմաններում, ծանոթացել դպրոցի վերակառուցման ծրագրին: Դպրոցի վերակառուցման համար ներկայումս հավաքվել է շուրջ 70 հազար ԱՄՆ դոլար, որից 10 մլն դրամը հատկացվել է ՀՀ կառավարության կողմից: Շիրակի մարզպետարանում կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքային բյուջեների հետ կապված հարցեր: Ներկայացվել են մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2010թ. առաջին 5 ամիսների ցուցանիշները: Նշվել է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մարզում նվազել են հավաքագրման տեմպերը: Փոխվարչապետը հորդորել է աշխատանքներ տանել` սեփական եկամուտների հավաքագրման պատշաճ մակարդակ ապահովելու ուղղությամբ: Քննարկվել են նաեւ մարզի սոցիալ-տնտեսական խնդիրներին վերաբերող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter