HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ` Գյումրիի բենզալցակայանում. կան տուժողներ

Սեպտեմբերի 19-ին`ժամը 13.48-ին, ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Տերյան-Տիգրանյան փողոցների խաչմերուկում  այրվում է բենզալցակայան: Պարզվել է, որ բենզալցակայանին կից այրվել են ավտոտեխսպասարկման կետի ներքին հարդարանքը, պլաստմասսե տարաներում պահեստավորված 400 լիտր ավտոմեքենայի յուղ, ինչպես նաև ավտոտեխսպասարկման կետի դիմաց կանգնած Վ.Իգիթյանին պատկանող «ՎԱԶ-2199» մակնիշի 04 ԼԼ 155 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը, անվադողերը, արտաքին ներկաշերտը և Գ.Համբար­յանին պատկանող «ԲՄՎ-Իքս 5» մակնիշի 19 ՕԼ 974 պետհամարանիշի ավտոմեքենայի առջևի ձախ անվածածկոցը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.20-ին, մարվել`14.46-ին:

ՀՀ ԱԻՆ լրատվական կենտրոնը տեղեկացնում է, որ մինչև հրշեջ-փրկա­րար­ների դեպքի վայր հասնելը, ավտոտեխսպասարկման կետի աշխատողներ, Գյումրի քաղաքի բնակիչներ`1969 թվականին ծնված Է.Կարապետյանը և 1976 թվականին ծնված Ա.Հակոբյանը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Գյումրի քաղաքի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter