
Այսօր տեղի է ունեցել Արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում Խորհուրդը, քննարկելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում թեկնածություն առաջարկելու վերաբերյալ հարցը, որոշել է երկրի ղեկավարին առաջարկել Ռուբեն Վարդազարյանի թեկնածությունը` հիշյալ դատարանի նախագահի պաշտոնում նշանակելու համար: Այս մասին հայտնում է Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյան:
Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը թափուր է մնացել Ժորա Վարդանյանի թոշակի անցնելու կապակցությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել