ՀԱՀ-Մեքսիկա խաղը սկսվեց. 0-0
Հենց նոր սկսվեց Հարավաֆրիկյան Հանրապետություն-Մեքսիկա հանդիպումը, որով ազդարարվեց Ֆուտբոլի աշխարհի 19-րդ առաջնության մեկնարկը: Խաղը սպասարկում է ուզբեկ մրցավար Ռավշան Իրմատովը:
Հարկ է նշել, որ ՀԱՀ հավաքականում Մեթյու Բութը եւ Մակբեթ Սիբայան պահեստայինների նստարանին են:
Հավաքականները սկսել են խաղը հետեւյալ կազմերով`
ՀԱՀ մեկնարկային կազմը - Իտումելենգ Խունտե, Սիբոնիսո Գաքսա, Աարոն Մոկոենա, Լուկաս Թվալա, Բոնգանի Խումալո, Սիֆիվե Տշաբալալա, Կատլեգո Մֆելա, Ստիվեն Պիենար, Տեկո Մոդիսե, Ռենելիվե Լեցոլոնյանե, Կագիշո Դիկգասոի,
Մեքսիկայի մեկնարկային կազմը – Օսկար Պերես, Ֆրանսիսկո Ռոդրիգես, Կառլոս Սալսիդո, Ռաֆայել Մարկես, Ռիկարդո Օսորիո, Խերարդո Տորրադո, Գիլերմո Ֆրանկո, Կառլոս Վելա, Պաուլ Ագիլար, Էֆրայն Խուարես, Ջիովանի դոս Սանթոս:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել