HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱՀ-Մեքսիկա հանդիպման առաջին խաղակեսն ավարտված է. երկու դեղին քարտ, մեկ խաղից դուրս գոլ

Այս պահին Ֆուտբոլի աշխարհի 19-րդ առաջնության առաջին խաղակեսն ավարտված է, եւ մեքսիկացիներին դեռեւս չի հաջողվել բացել հաշիվը: Առաջին խաղակեսում երկու խաղացողներ ստացան դեղին քարտ. Մեքսիկայի հավաքականից` 16-րդ համարի մարզաշապիկով խաղացող պաշտպան Էֆրայն Խուարեսը (18-րդ րոպեին) եւ ՀԱՀ-ից 13-րդ համարի մարզաշապիկով խաղացող պաշտպան Կագիշո Դիկգասուն (27-րդ րոպեին): Գրանցվեց Աշխարհի գավաթի այս խաղարկության առաջին խաղից դուրս գոլը: Խաղը սկսվեց մեքսիկացիների ագրեսիվ գրոհներով, որոնք մեծ վտանգ էին ներկայացնում տանտերերի համար: Առաջին խաղակեսի միջնամասում, սակայն, խաղը, կարծես թե հանդարտվեց` չնայած մեքսիկացիները տարածքային առավելություն ունեին: Ընդ որում, այդ հանդարտ տեմպի ժամանակ անգամ մեքսիկացիները շատ վտանգավոր մի հարված կատարեցին աֆրիկացիների դարպասին, որը դարպասապահը մի կերպ կարողացավ կասեցնել` օդում անկանոն շարժումներ անելով եւ ձեռքով գնդակը հետ մղելով: Հարավաֆրիկացիներին միայն հաջողվեց մի գրոհ կազմակերպել, որը մեքսիկացիների խաղադաշտում կազմակերպված եւ խաղարկային փոխանցումների արդյունքում ձեւավորվեց, ինչը, սակայն, չհասավ վերջնամասին եւ հեշտությամբ կասեցվեց դարպասապահի կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter