HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մակատո Հասեբե. «Մեր խնդիրը ստեղծելու մեջ է»

Ճապոնիայի հավաքականի ավագ Մակատո Հասեբեն լրագրողների հետ շփման ժամանակ խոստովանել է, որ իր թիմում դեռեւս կան խոցելի տեղեր, սակայն հավաստիացրեց, որ առաջին խաղում իրենք լավագույնս պատրաստված կլինեն: Դրա հետ մեկտեղ, «Վոլսբուրգի» կիսապաշտպանը հայտարարել է, որ ճապոնացիները աշխարհի առջնությունում Կամերունին հաղթելու հնարավորություն ունեն: «Մեր խնդիրը ստեղծելու մեջ է. քանի որ հակառակորդի դարպասին հարձակումները միշտ չէ, որ ցանկալի ավարտ են ունենում, ուստի մենք պետք է կատարելագործենք մեր սակավաթիվ հնարավորությունները: Բայց այդ հարցում առաջընթացը ակնհայտ է, եւ մենք հնարավորություն ունենք Կամերունին հաղթելու, քանի որ աֆրիկյան թիմը հիմա լավագույն մարզական վիճակում չէ: Իհարկե, հեշտ չի լինի, բայց մենք վստահ ենք մեր ուժերին ու այդ պատճառով, առաջին խաղին կօգտագործենք մեր բոլոր ուժերը»,-ասել է Հաբեսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter