HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

450 կրակոց` հայկական դիրքերի ուղղությամբ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին երկու օրերի ընթացքում նկատելիորեն աճել են հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը:

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների` միայն սեպտեմբերի 18-ին և 19-ին ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 450 կրակոց` հրադադարի պահպանման ռեժիմը խախտելով ավելի քան 100 անգամ:

«Հատկանշական է, որ ադրբեջանական կողմի ձեռնարկած նախահարձակ գործողությունների այսօրինակ ակտիվությունը հատկապես աննախադեպ բնույթ է ստանում ԼՂՀ-ում կամ ՀՀ-ում անցկացվող տոնական օրերի նախաշեմին, ինչն ըստ մեզ, նպատակ է հետապնդում որևէ կերպ ազդել կազմակերպվող միջոցառումների ընթացքի և, իհարկե, հայ հասարակության տրամադրության վրա:

Հասկանալով հակառակորդի մտադրությունը, ՊԲ հրամանատարությունը վստահեցնում է, որ ղարաբաղյան ուժերը ոչ միայն ի վիճակի են ճնշելու թշնամու ագրեսիվ գործողությունները, այլև ծայրահեղ անհրաժեշտության դեպքում նրան հասցնել արժանի հակահարված»,- հայտնում է ՊԲ-ն:

Մեկնաբանություններ (1)

Arthur
tesnes irakanum ova um krakum ....haykakan te adrbejanakan koxmna xaxtum hradadare ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter