HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Հայկական տուրիզմի բացթողումները

Տուրիզմի սեզոնի բացվելուն ընդառաջ հայկական տուրիզմի խնդիրներն ավելի ակնհայտ են դառնում: Այսօր «Հայելի» ակումբում Հայաստանի ներքին եւ արտաքին տուրիզմի վիճակին անդրադարձան հյուրանոցների ասոցիացիայի փոխնախագահ  Հակոբ Հակոբյանը եւ Հայաստանի տուրօպերատորների ասոցիացիայի նախագահ Ռոբերտ Մինասյանը:

Ըստ Հակոբ Հակոբյանի` 2008 թվականի եւ 2010 թվականի մինչեւ հունիս  տուրիստների այցելության ցուցանիշը գրեթե նույնն են, ի տարբերություն 2009-ի, որի ցուցանիշը ճգնաժամի պատճառով կտրուկ ընկել էր: Ռոբերտ Մինասյանը նշեց, որ իր տվյալներով` ամբողջ հանրապետության մասշտաբով հյուրանոցների զբաղվածությունը կազմում է 15-20%, ինչը շատ ցածր է: Ինչին  ի պատասխան` Հ. Հակոբյանը նշեց, որ Երեւանի կենտրոնի հյուրանոցների տարեկան զբաղվածության ցուցանիշը տատանվում է 50-70 %-ի միջեւ, ինչը կարելի է ասել, լավ ցուցանիշ է, սակայն համաձայնեց, որ ամբողջ հանրապետության մասշտաբով ցուցանիշները խիստ տարբերվում են Երեւանի հյուրանոցների ցուցանիշներից:

Տուրօպերատորների ասոցիացիայի նախագահ Ռոբերտ Մինասյանը կարծում է, որ  հայկական տուրիզմի թիվ մեկ խնդիրը պետք է լինի ստեղծել կազմակերպված տուրիզմ, որը տուրիստական սպասարկման փաթեթ է, ներառում է ինքնաթիռի տոմսը, հյուրանոցը, տրանսպորտը, զբոսավարը եւ այլ սպասարկումներ: Նա նշում է, որ Հայաստանում տուրիզմի գները չնայած շատ են բարձր, սակայն դրա դիմաց սպասարկումը համեմատաբար ցածր է: Ինչը չես ասի ,օրինակ, հարեւան Թուրքիայի մասին, որի եւ սպասարկումն է  բարձրակարգ, եւ գներն են համեմատաբար ավելի մատչելի: Հակոբ Հակոբյանը հակադարձեց, որ Թուրքիայում այդ ցածր գնային համակարգը աշխատում է` հենվելով միայն քանակի վրա, իսկ մենք նման քանակի տուրիսնտներ չենք կարողանում ընդունել:

Ռոբերտ Միանսյանը նշեց, որ 2009 թվականի ճգնաժամային տարում Թուրքիան ընդունեց 29 միլիոն տուրիստ, նախորդ 2008 թվականի 9 մլն-ի փոխարեն:

«Ճգնաժամի պայմաններում Թուրքիան մշակեց ռազմավարություն եւ արդյունքում աշխատեց 21.500 մլն դոլար»: Հակոբ Հակոբյանը ասաց, որ Հայաստանն էլ է մշակել ռազմավարություն: «Այո, մշակել է, տարեկան ունենալ 3 մլն արտաքին տուրիստ, 1,5 մլն ներքին, սակայն այն չի իրականացվում»,- նկատեց Ռոբերտ Մինասյանը: Հայաստանյան հյուրանոցների գները Հ. Հակոբյանը բարձր չի համարում. «Այսօր Երեւանի կենտրոնում 60 եվրոյով կարելի է համար վարձել, այդ ո՞ր Եվրոպական մայաքաղաքի կենտրոնում տեղակայված հյուրանոցում կարելի է նման գնով համար վարձել»,-Հակոբյանի այս դիտարկմանը լրագրողները հակասեցին, թե Երեւանը համեմատելի չէ Եվրոպական երկրների մայրաքաղաքների հետ:

«Տնտեսական ու տուրիստական առումներով համեմատելի են»,-ասաց Հ. Հակոբյանը: Նա խնդրեց չխառնել ներքին եւ արտաքին տուրիզմները:

«Այդ դեպքում ինչու են գները նույնը: Եթե Եվրոպացու համար Երեւանում 60 եվրոյով հյուրանոցային համար վարձելը թանկ չէ, ապա միջին հայաստանցու համար այն ընդհանրապես հասանելի չէ»: Այս հանգամանքին Հակոբ Հակոբյանը չկարողացավ առարկություն բերել եւ խոստովանեց, որ ներքին տուրիզմի համար գները բարձր են. «Դե գինը գին է, ոնց կարող է մեկի համար ուրիշ գին լինել, մյուսի համար` ուրիշ»: 

Սակայն օրինակ հենց հարեւան Թուրքիայում թանգարանների գները Թուրքիայի քաղաքացիների համար այլ են, դրսից եկողների համար` այլ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter