HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրենկ Լեմպարդ. «Հնարավոր է, որ այս աշխարհի առաջնությունը ինձ համար վերջինը լինի»

Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը աշխարհի առաջնության նախօրեին նշել է, որ բոլոր խաղացողները հանգիստ են ու վստահ իրենց ուժերին: Նա նաեւ խոստովանել է, որ ՀԱՀ-ի առաջնությունը կարող է իր կարիերայի համար վերջինը դառնալ: «Հավաքականում տիրում է նույնպիսի վստահություն, ինչպիսին 2006-ին էր, ու գուցե ավելին է այժմ՝ մեր փորձի շնորհիվ: Բայց մինչ մարդիկ քննարկում են մեր հնարավորությունները, մենք պետք է դուրս գանք դաշտ ու խաղանք»,-հայտարարել է Լեմպարդը: Հիշենցնենք, որ 2006-ին Գերմանիայի չեմպիոնատում Անգլիան հասավ քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեց Պորտուգալիային: «Հիմա ես ինձ ավելի ինքնավստահ եմ զգում, քանի որ ակումբային ֆուտբոլում ու հավաքականում խաղալու տարիներին մեծ փորձ եմ ձեռք բերել: Բայց մենք գիտենք, թե որքան բարդ է Աշխարհի առաջնությունը: Վերջին առաջնությունը մեր հավաքականի եւ անձամբ ինձ համար այնքան էլ հպարտանալի չէր: Մենք դուրս թռանք քառորդ եզրափակչում: Սովորաբար կարիերայի ընթացքում աշխարհի առաջնություններ այնքան էլ շատ չեն լինում ու հավանաբար այս մեկը, կլինի իմ կարիերայում վերջինը: Ես ուզում եմ հետ նայել ու ասել, որ ես հաջողակ թիմի մի մասնիկն եմ եղել: Եթե այս առաջնությունն ինձ համար վերջինը լինի, ապա մենք կփորձենք անել ամեն ինչ, որպեսզի այն լինի այնքան լավը, որքան դա հնարավոր է»,- նշել է կիսապաշտպանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter