HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահացել է Վայոց Ձորի մարզպետը

Սրտի կաթվածից հանկարծամահ է եղել Վայոց Ձորի մարզպետ Վարդգես Մաթևոսյանը։ Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակացան ուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է. «Խոր վշտով տեղեկացա Վայոց Ձորի մարզպետ Վարդգես Մաթևոսյանի անժամանակ մահվան մասին` մարդու, ով անմնացորդ նվիրումով ծառայում էր իր հայրենիքին ու ժողովրդին։ Իմ ցավակցություններն եմ հայտնում Վարդգես Մաթևոսյանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին։ Վշտի ծանր պահին մաղթում եմ ուժ և ոգու արիություն»: Կենսագրական տվյալներ Վարդգես Մաթևոսյան` 1 փետրվարի, 1945 թ., Եղեգնաձորի շրջան, գ. Աղավնաձոր Կրթություն 1961-1966 թթ. - Երևանի գյուղմեխանիզացիայի և էլեկտրիֆիկացիայի տեխնիկում 1974-1980 թթ. - Երևանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտի «Ավտոմոբիլներ և տրակտորներ» ֆակուլտետ, որակավորումը` ինժեներ-մեխանիկ։ Աշխատանքային գործունեություն 1969-1970 թթ. - Աղավնաձորի սովխոզ` վարորդ, մեխանիկ 1970-1971 թթ. - Տոլյատի քաղաքի «Ավտովազ» գործարան` փականագործ 1971 թ. - Վոլժիի ավտոմոբիլային գործարան` փականագործ 1971-1977 թթ. - Երևանի ավտոմոբիլային գործարան` ինժեներ, «Ավտովազ» գործարանի ներկայացուցիչը Հայաստանում 1977-1980 թթ. - Արարատի «Ավտովազ» տեխնիկական սպասարկման միավորում` վարպետ 1980-1993 թթ. - «Արարատ-լադա» «Ավտովազ» տեխնիկական սպասարկման միավորում` տնօրեն 1993-1999 թթ. - Երևանի թիվ 4 հացի գործարան` գործադիր տնօրեն 1999-2003 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ 2003-2007 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր 2007 թ. հունիսի 14-ից` ՀՀ Վայոց ձորի մարզպետ։ Այլ տվյալներ Պարգևատրվել է «Դրաստամատ Կանայան», «Արամ Մանուկյան» մեդալներով, ՀՀ ոստիկանության «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ էր Ամուսնացած էր։ Ուներ երկու որդի և մեկ դուստր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter