Մանուել Նոյեր. Ուզում եմ պահպանել «զրոն» Ավստրալիայի հետ խաղում
Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը ասել է, որ դեռեւս չի նյարդայնանում աշխահի առաջնությունում իր դեբյուտից առաջ, եւ իր առաջ նպատակ է դրել իր դարպասները «չոր» պահել Գերմանիայն առաջին խաղի ժամանակ:
«Ավստրալիայի հետ խաղում իմ նպատակն է պահպանել «զրոն»: Իսկ ընդհանուր առմամբ կարեւորն այն է, որ մենք հաղթենք:
Ես դեռեւս չեմ նյարդայնանում: Նյարդայնանալ ես կսկսեմ, երբ մենք մարզադաշտում մեր վերջին մարզմանը կգնանք: Մենք առաջին անգամ կտեսնենք դաշտը, որտեղ խաղալու ենք, այնուհետեւ կմեկնենք հյուրանոց՝ քնելու:
Չեմ զգում, եր ես պարզապես փոխարինում եմ վնասված Ադլերին: Ես ինձ զգում եմ հավաքականի ամենաիսկական համար մեկը»,-հայտարարել է Նոյերը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել