Խուլիգանություն` ինքնաթիռում
Նախօրեին` ժամը 22.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունից օդանավակայանի ոստիկանության բաժնում հաղորդում է ստացվել, որ Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռում կարգազանց ուղեւոր կա: Պարզվել է, որ նշված չվերթի ուղեւոր, ՌԴ քաղաքացի, 1988 թ. ծնված Արման Գ.-ն թռիչքի ընթացքում` օդանավի սրահում, մոտ 25-30 րոպե վիճաբանել, հայհոյել, բռունցքներով ու գլխով հարվածել է նույն չվերթի ուղեւոր, ՌԴ քաղաքացի, 1967 թ. ծնված Համլետ Թ.-ին եւ քթի մասում պատճառել վնասվածք:
«Համլետ Թ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Արման Գ.-ն «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման ենթարկվելուց հետո, հերթապահ մասում մոտ 30 րոպե հայհոյել է ոստիկաններին ու խանգարել նրանց բնականոն աշխատանքը: Կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել