Ծնոտը կոտրել է գիշերային ակումբի տնօրենը
Երեկ` ժամը 16.40-ին, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծնոտի կոտրվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 33-ամյա Նազենի Մ.-ն, որը հայտարարել է, թե տան աստիճանից վայր է ընկել:
Սակայն ոստիկանները պարզել են, որ հունիսի 3-ին Արշակունյաց պողոտայում գործող մի գիշերային ակումբի հանդերձարանում նրան ձեռքով հարվածել եւ վնասվածքը պատճառել է ակումբի տնօրեն Գարիկ Ղ.-ն:
«Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են միջոցառումներ տնօրենին հայտնաբերելու ուղղությամբ»,- տեղեկացնում են ոստիկանության մամլո ծառայությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել