HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սլովենիա-Ալժիր` 1-0. խաղի հերոսը դարպասապահն է

Աշխարհի գավաթի այսօրվա հանդիպումների մեջ Սլովենիա-Ալժիր խաղը ոչնչով ուշադրության արժանի չէր խաղից առաջ. Համենայն դեպս փորձագետները ոչնչով չէին կարեւորում այս խաղը, սակայն այս պահին բոլորը խոսում են հատկապես այդ հանդիպման մասին: Ի դեպ, այս խաղին ներկա էր նաեւ ծնունդով ալժիրցի Զինեդին Զիդանը, ով, հավանաբար, մեծ հիաստաթություն է ապրել խաղից հետո:Ֆուտբոլային անհետաքրքիր խաղն ավարտվել է 1-0 հաշվով` հօգուտ Սլովենիայի: Հանդիպման հերոս է դարձել ոչ թե գոլի հեղինակ Սլովենիայի հավաքականի կիսապաշտպան Ռոբերտ Կորենը, այլ Ալժիրի հավաքականի դարպասապահ Ֆաուզի Շաուշին, որը C խմբում «եղբայրացավ» Անգլիայի հավաքականի իր կոլեգա  Ռոբերտ Գրինին` 79-րդ րոպեին չկարողացավ որսալ 20 մետրից դեպի հանդարտորեն դեպի դարպասը եկող գնդակը: Իհարկե արդեն իսկ դարպասապահը հասցրել է իր թիմակիցներին ներողություն խնդրել` Սլովենիային հաղթանակ նվիրելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter