Մ. Սահակաշվիլի. «Հայերը Սամցխե-Ջավախքում շատ երջանիկ են իրենց վիճակով»
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում 2010թ. հունիսի 8-ին հանդես եկավ Փարիզի քաղաքական գիտությունների ինստիտուտում «Վրաստանը ժողովրդավարական բարեփոխումների աշխատանոց հետխորհրդային տարածքում» թեմայով զեկույցով:
Միջոցառմանը ներկա էր «Նոր սերունդ» կազմակերպության ներկայացուցիչը, որը ելույթին հաջորդած հարցուպատասխանի ընթացքում Վրաստանի նախագահին ուղղեց հետևյալ հարցը. «ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի, Եվրախորհրդի, ֆրանսիական և եվրոպական դիտորդների, մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների վերջին զեկույցներում նշվում է, որ Վրաստանի հարավում բնակվող ազգային փոքրամասնությունների և մասնավորապես Սամցխե-Ջավախք նահանգում բնակվող հայերի նկատմամբ խտրական քաղաքականություն է իրականացվում: Ի՞նչ կոնկրետ քայլեր են ձեռնարկելու վրացական իշխանությունները կյանքի կոչելու համար ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի հանձնարարականները, որոնք պահանջում են ապահովել ազգային փորքամասնությունների առավել լիարժեք ներկայացվածությունը Վրաստանի քաղաքական և մշակութային կյանքում»:
Ի պատասխան` Վրաստանի նախագահը հայտարարեց հետևյալը. «Ես չգիտեմ, թե ի՛նչ զեկույցների մասին եք Դուք խոսում, Ձեր ասածը ճիշտ չէ, երբեք չեմ տեսել լուրջ կազմակերպություն, որը մեզ նման բաներ ասի»:
Սահակաշվիլին այնուհետև հայտարարեց, որ «հայերը Սամցխե-Ջավախքում շատ երջանիկ են իրենց վիճակով, նրանց 88%-ը նույնիսկ քվեարկել է իմ օգտին վերջին նախագահական ընտրությունների ընթացքում եւ 87%-ը՝ իմ կուսակցության օգտին անցած ՏԻՄ ընտրությունների ընթացքում»: Սահակաշվիլին ավարտեց իր պատասխանը խորհուրդ տալով «Նոր սերունդի» ներկայացուցչին իր հիշատակած զեկույցները «նետել աղբարկղ»:
«Նոր սերունդ» կազմակերպությունը վրդովված է Վրաստանի գորադիր իշխանության ղեկավարի վերաբերմունքով, որը բացահայտորեն մերժում է ջավախքահայության վիճակի վերաբերյալ իրական փաստերը: Բավականին յուրահատուկ է Վրաստանի նախագահի այն արտահատությունը, որ ՄԱԿ-ի և Եվրախորհրդի հանձնարարականները, այսինքն այն կազմակերպությունների, որոնց Վրաստանն անդամակցում է, պետք է «դեն նետել»:
«Նոր սերունդ»-ն իր հատուկ մտահոգությունն է արտահայտում ջավախահայության նկատմամբ իրականացվող խտրական քաղաքականության, հայ քաղաքական ակտիվիստների և քաղաքական կազմակերպությունների դեմ իրականացվող հալածանքների, Վրաստանում մարդու իրավունքների ոտնահարումների եւ ժողովրդավարության առկա վիճակի կապակցությամբ:
2010թ. հունիսի 10, Փարիզ
Միխեիլ Սահակաշվիլու պատասխանի կապակցությամբ «Նոր սերունդ» կազմակերպության տարածած մամուլի հաղորդագրության հայերեն թարգմանությունը` կատարված «Երկիր» ՀԿ միության կողմից (որոշ կրճատումներով):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել