HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանակահարել է նշանածին, ապա` ինքն իրեն

Հունիսի 12-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ մասի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Ծիծեռնակաբերդի անտառից շտապօգնության ավտոմեքենայով բուժօգնության են տեղափոխվել 1986 թ. ծնվածներ Արամ Շ.-ն - Սոնա Ա.-ն, ովքեր ի վիճակի չեն եղել հայտարարություն տալու: Նախօրեին Սոնա Ա.-ն հաղորդել է, որ հունիսի 12-ին, ժ.14.30-ին, Ծիծեռնակաբերդի զբոսայգում, իրենց ապագա ամուսնության հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, իր նշանած Արամ Շ.-ն դանակով հարվածել է իր թիկունքի ձախ հատվածին, այնուհետեւ նույն դանակով հարվածել իր կրծքավանդակին: «Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter