HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Քաղսի գյուղում

Սեպտեմբերի 19-ին` ժամը 16.30-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Հրազդանի բաժնի ծառայողները Կոտայքի մարզի Քաղսի գյուղից բերման են  ենթարկել 59-ամյա Սամվել Խաչատրյանին. նա 2006 թ. հունիսի 6-ից ԱՄԷ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից հետախուզվում էր գողություն կատարելու և գողացված ապրանքներ ձեռք բերելու համար:

Ոստիկանությունը հայտնում է, որ Ս. Խաչատրյանը տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի ՁՊՎ:

Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter