HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամբոյի միջազգային պատանեկան մրցաշար` Երևանում

Հուլիսի 16-ից 19-ը Երևանում կայանալու է Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած Մեծ հաղթանակի 65-րդ տարեդարձին նվիրված սամբոյի միջազգային պատանեկան հուշամրցաշար, որը կրելու է հռչակավոր հայ օդաչու, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի անունը: Հուշամրցաշարը նախաձեռնել են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան և «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության հայաստանյան ներկայացուցչությունը: Մրցումների հանդիսավոր բացման արարողությունը կկայանա հուլիսի 17-ին` ժամը 14:00-ին: Մրցումները տեղի են ունենալու «Միկա» մարզահամալիրում` հուլիսի 17-ին և 18-ին, գոտեմարտերի սկիզբը` ժամը 10:00-ին, եզրափակիչներն ու պարգևատրումները` ժամը 18:00-ին: Մուտքն ազատ է: Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter