HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

750 հազար դրամ` Տիգրան Թորոսյանին

Վաղը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթի հաղթողների մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Առաջին տեղ գրաված մրցանակակիրները կստանան  1.5 մլն դրամ, իսկ երկրորդ տեղ գրավածները` 350 հազար դրամ:«Հասարակական գիտություններ» անվանակարգում արեւելագետ Վահան Բայբուրդյանի հետ միասին մրցանակ (750 հազար դրամ) կհանձնվի նաեւ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանին` «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը միջազգային իրավունքի շրջանակներում» մենագրության համար: Մրցույթը անցկացվել է Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ` 5 անվանակարգերով` «Հասարակական գիտություններ», «Հայագիտություն», «Բնական գիտություններ», «Ճշգրիտ գիտություններ» եւ «Ինֆորմատիկա եւ տեխնիկական գիտություններ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter