HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերմնաբուծության զարգացման հրամայականը կառավարության նիստում

Այսօր տեղի ունեցած ԼՂՀ կառավարության հերթական նիստը սկսվեց վարչապետ Արա Հարությունյանի` նորանշանակ նախարարներին և շրջվարչակազմերի ղեկավարներին ուղղված շնորհավորական խոսքով: Նրանց մաղթելով հաջող գործունեություն` կառավարության ղեկավարը համոզմունք հայտնեց, որ նոր նշանակումները կլինեն արդարացված, առաջխաղացումներ կարձանագրվեն, մասնավորապես, առողջապահության, տնտեսական զարգացման և քաղաքաշինության ասպարեզներում, որոնց կառավարումը վստահվել է նոր անձանց: Նիստի առաջին մասում գործադիրը հավանություն տվեց կրթական ոլորտին առնչվող որոշման չորս նախագծերի: Դրանցից մեկի համաձայն` ստեղծվել է Ստեփանակերտի N2 պետական մանկապարտեզը և հատկացվել ավելի քան 32 միլիոն 600 հազար դրամ` ծախսերը հատուցելու համար: Այդտեղ նախադպրոցական դաստիարակություն կստանան շուրջ 360 երեխա: Վարչապետի տեղեկացմամբ` պետական նոր մանկապարտեզի վերակառուցմանը օժանդակել է «Բեյզ Մեթըլս» ընկերությունը, որին և հայտնվեց կառավարության շնորհակալությունը: Գործադիրը հաստատել է մանկավարժական կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը, սահմանել պետբյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում ընդգրկված գիտաշխատողներին գիտական աստիճանի համար հավելավճարի չափը: Ըստ այդմ` գիտության դոկտորին հավելավճար կտրվի 20 հազար, գիտության թեկնածուին` 10 հազար դրամի չափով: Որոշումը տարածվում է 2010թ. մայիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Կառավարության որոշմամբ` «ԼՂՀ Հադրութի շրջանի վարչակազմի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության տակ գտնվող Քյուրաթաղի և Մեծ Թաղերի նախկին դպրոցական շենքերը հետ են վերցվել և նվիրվել այդ գյուղերի համայնքներին: Նիստում գործադիրը սահմանել է 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող` բաժնեմաս ունեցող ընկերությունների կողմից իրականացվող որոշ ծախսերի առավելագույն թույլատրելի չափերը: Այդպես փորձ է արվում կանոնակարգելու նմանօրինակ ընկերություններում զուտ շահույթի որոշման և պետական բաժնեմասից ստացվող շահութաբաժինների վճարման գործընթացը: Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է առաջարկել գյուղատնտեսությունը կարգավորող մի շարք օրենքներում: Որոշվել է ԼՂՀ ԱԺ-ի քննարկմանը ներկայացնել «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին», «Պետական տուրքի մասին», «Ագրարային պետական տեսչությունների մասին» և «Սերմերի մասին» ԼՂՀ օրենքների վերաբերյալ նոր առաջարկությունները: Դրանք, գյուղնախարար Ա.Ծատրյանի պարզաբանմամբ` պետք է օգնեն հաշվառելու ագրոսարքավորումները և ճշտելու դրանց շահագործման պայմանները, որ անհրաժեշտ է հատկապես արտակարգ իրավիճակներում գյուղտեխնիկայի հավաքագրված աշխատանքի ժամանակ: Գյուղատնտեսական խնդիրների շարքում գործադիրը հաստատել է նաև հացահատիկային մշակաբույսերի (ներառյալ` եգիպտացորենի) սերմերի արտադրության և վաճառքի լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը: Սահմանվել է, որ ԼՂՀ տարածքում արտադրության ու վաճառքի ենթակա են միայն օգտագործման համար  թույլատրված գյուղատնտեսական բույսերի սորտերի սերմերը: Լիցենզիան կտրվի բարդ ընթացակար•ովª անժամկետ: Քննարկված հարցի կապակցությամբ վարչապետ Ա.Հարությունյանը շեշտել է, որ ժամանակն է ունենալ կառավարության կողմից հաստատված սերմնաբուծության զարգացման հստակ ծրագիր, և գյուղնախարարությանը հանձնարարեց  մշակել այն: «Վատորակ սերմերի պատճառով մենք հաճախ ենք բերքի մեծ կորուստներ ունենում»,- նշել է վարչապետը: Կառավարությունը նիստում հավանություն է տվել ԼՂՀ-ում հաշվառման ենթակա հաստոցների, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի կադաստրի վարման նոր կարգին, հաստատել է հայտի և հաշվառման մատյանի ձևերը: Հաշվառման գործառույթը վերապահվել է տնտեսական զարգացման նախարարությանը: Գործադիրը փոփոխություններ է կատարել կառավարության 2008թ. մարտի 14-ի` «ԼՂՀ պետբյուջեի միջոցների հաշվին ձեռքբերված առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրերի բաշխման և հատկացման մասին» թիվ 228 որոշման մեջ: Հաստատվել է, մասնավորապես, որ ուղեգրերն առաջնահերթության կար•ով հատկացվում են ԼՂՀ-ում մշտական հաշվառում ունեցող հաշմանդամ զինծառայողներին, 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին, հաշմանդամ երեխաներին, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և այլն: ՀՀ-ում գործող առողջարաններում բուժման ուղեգրվող առաջին խմբի հաշմանդամին և հաշմանդամ երեխային ուղեկցելու անհրաժեշտության դեպքում ուղեգիր է հատկացվում նաև ուղեկցողին: Գործադիրը փոփոխություն է կատարել կառավարության 2008թ. N379 որոշման մեջ, որի համաձայն վարորդական վկայական ստանալու իրավունք են ձեռք բերում խլությամբ տառապող անձինք: Առողջապահության նախարար Ս.Մովսեսյանը պարզաբանեց, որ այդ փորձը վաղուց կիրառվում է եվրոպական երկրներում: Ս.թ. սեպտեմբերի 2-ին ԼՂՀ-ում կնշվի Հանրապետության հռչակման 19-րդ տարեդարձը, ինչի առթիվ կառավարությունը հաստատել է տոնակատարության կազմակերպման կառավարական հանձնաժողովի կազմը և միջոցառումների համալիր ծրա•իրը: Հանձնաժողովը կղեկավարի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ս.Թևոսյանը: Կիրականացվի 10 կետից բաղկացած տոնական ծրագիր: Նիստում գործադիրը հաստատել է մինչդատական վարույթը բնութագրող ցուցանիշների վիճակագրական հաշվետվությունների միասնական ձևերը և դրանց լրացման ու ներկայացման կարգերը: Հաշվետվության ձևն արտացոլում է ԼՂՀ-ում նախաքննության և հետաքննության մարմինների (բացառությամբ ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության) քննչական աշխատանքի մասին հիմնական տվյալները, դրանց քանակական ցուցանիշներըգ առանց բացահայտելու կատարված աշխատանքների որակն ու արդյունավետությունը, և կրում է բացառապես տեղեկատվական բնույթ: Գործադիրի ընդունած որոշումներից մեկով` «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվել են ԼՂՀ կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչությանը: Նիստում ընդունվել է օրենսդրական փոփոխությունների և լրացման ևս մի առաջարկ. այն վերաբերում է փրկարար ծառայությանը: Ինչպես պարզաբանել է ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, փոփոխություններն ուղղված են փրկարարների ուսուցման գործընթացի կանոնակարգմանը: Կառավարության նիստի վերջում վարչապետ Ա.Հարությունյանը գործադիր իշխանության ներկայացուցիչներին հայտնել է, որ հունիսի 30-ին ԱԺ-ում պետք է ներկայացվի կառավարության գործունեության ծրագիրը, ուստի և կարիք կա լրամշակելու գործող փաստաթուղթը: Վարչապետը հանձնարարեց մինչև ընթացիկ շաբաթվա վերջը, ըստ ոլորտների ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվություն: Այս մասին հայտնում է ԼՂՀ կառավարության, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter