HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը «ճտերն աշնանն է հաշվելու»

ԼՂՀ վարչապետ Ա.Հարությունյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն գյուղատնտեսական հարցերով: Կառավարությանն առընթեր փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը տեղեկատվություն հաղորդեց Մարտակերտի շրջանի դաշտերում մորեխների տարածվածության մասին: Այդ առթիվ վարչապետը որոշակի հանձնարարականներ տվեց` իրավիճակը վերահսկելու և անհրաժեշտ միջոցներ  իրականացնելու ուղղությամբ: Հացահատիկայինների սկսված բերքահավաքի առաջին տվյալները հրապարակեց գյուղնախարար Ա.Ծատրյանը: Նրա խոսքով` հեկտարի միջին բերքատվությունը կազմում է 16,5 ցենտներ: Վարչապետը հանձնարարեց ապահովել բերքահավաքի բարձր տեմպեր և խստիվ իրականացնել հակահրդեհային միջոցառումներ: Խորհրդակցությունում լուրջ մտահոգություն հայտնվեց արտերի` մոլախոտերով վարակվածության առթիվ: Վարչապետ Ա.Հարությունյանը արտահայտելով իր խիստ դժգոհությունը ժամանակին անհրաժեշտ պայքար չտանելու համար, հայտարարել է, որ պատասխանատու անձանց հարցը կքննարկվի բերքահավքից հետո: Կառավարության ղեկավարը նշել է, որ այսօրվանից իսկ պետք է պատրաստ լինել աշնանացանին` հստակ հետևելով հացահատիկային կուլտուրաների մշակության կանոններին: Գյուղատնտեսության պատասխանատուներից և շրջվարչակազմերի ղեկավարներից պահանջվեց կանոնավորապես տեղեկություններ տալ ընթացիկ աշխատանքների մասին: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter