HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տանը թմրամիջոց էին պատրաստում

Հունիսի 14-ին` ժամը 15.30-ին, ոստիկանության տրանսպորտային վարչության «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի ծառայողներն օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս` թմրանյութ պատրաստելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով Գյումրիի Կարեն Դեմիրճյան փողոցի մի տնից բերման են ենթարկել 1972 թ. ծնված Արթուր Հ.-ին, նախկինում դատապարտված, 1986 թ. ծնված Արմեն Ս.-ին, 1984 թ. ծնված Գևորգ Վ.-ին և 1982 թ. ծնված, Գևորգ Հ.-ին` «Պզե» մականունով: Բնակարանի սեղանի վրայից հայտնաբերվել է «Սեդալգին-Նեո» տեսակի դեղամիջոցի դատարկ տուփ, 26 հաբի դատարկ տարաներ, 1 լ պոլիէթիլենային շիշ` լցված մոտ 200 գ յոդով, «Սեդալգին-Նեո» տեսակի դեղատուփի ներդիրի մեջ լցված լուցկու տուփի ծծումբ, լուցկու 8 տուփ, 5 մլ տարողության 1 ներարկիչ` լցված 2 մլ աղաթթվով, 1 հատ 0.5 լ տարողության պոլիէթիլենային շիշ` «Սեդալգին-Նեո» տեսակի դեղահաբերը մանրեցված վիճակում` խառնված բենզինի հետ: Ըստ Արթուր Հ.-ի հայտարարության` հայտնաբերվածը պրեկուրսոր է` «Կոդեին» տեսակի թմրամիջոց ստանալու և ներարկման միջոցով օգտագործելու համար: Հայտնաբերվածն առգրավված է: Նշանակվել է դատաքիմիական և դատադեղագործական փորձաքննություն: Ոստիկանության փոխանցմամբ, կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter