«Գազելն» ամբողջությամբ այրվել է
Երեկ գիշեր, ժամը 23.05-ի սահմաններում Կիևյան փողոցում, «Շանթ» հեռուստաընկերության շենքի դիմաց, 63 համարի «Գազել»-ը հարվածել է «Տոյոտա Ջիպին»:
Դեպքի վայրում աշխատած ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացրեց, որ «Գազել»-ում շատ ուժեղ հրդեհ էր բռնկվել, անգամ այրվել էր մեքենայի շարժիչը: Երեք հոգու տեղափոխել են հիվանդանոց:
Նախնական տեղեկություններով` «Տոյոտա Ջիպ» մեքենան պատկանում է «Շանթ» հեռուստաընկերությանը:
Վթարի ժամանակ դեպքի վայրում հավաքված են եղել բազմաթիվ քաղաքացիներ, և մոտ կես ժամ խցանումներ են եղել:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել