HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու զոհ` վթարի հետևանքով

Նախօրեին` երեկոյան ժամը 20.30-ի սահմաններում, Աշտարակ-Երեւան ճանապարհի առաջին կիլոմետրում «Ջիպ ինֆինիտի» մակնիշի 20 ՏՏ 042 համարանիշի ավտոմեքենան բախվել է կամրջի սյանը: Մեքենայի վարորդ Արտակ Դիլբարյանը` 1985թ. ծնված և Գուրգեն Սահակյանը`1990թ. ծնված, մահացել են: 1994թ. ծնված Արգամ Միրզոյանը եւ 1991թ. ծնված Արմեն Ավետիսյանը տեղափոխվել են հիվանդանոց` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով: Ֆոտոլրգրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` մեքենան սլացել է մեծ արագությամբ: Դեպքի վայրում աշխատել են Աշտարակի ոստիկանության եւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` ՃՈ 2-րդ գումարտակի 2-րդ սպայական վաշտի գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ: Տեղեկություններ կան, որ տուժածների մեջ են Սպիտակի դատախազի եւ նախկին քաղաքապետի ազգականները: Վթարի առթիվ հարուցվել է քրեական գործ: Լուս.` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter