Ավտովթար. զոհեր եւ վիրավորներ չկան
Քիչ առաջ` ժամը 9:30-ի սահմաններում, Խորենացի-Զաքյան փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել «Մերսեդես» 88 ՈՕ 889 եւ «Ֆոլցվագեն-գոլֆ» 14 ՕՏ 124 համարանիշների ավտոմեքենաները: Արդյունքում «Մերսեդեսը» դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ հարվածելով գովազդային վահանակին` կոտրել այն ու բախվել Շիրակ հյուրանոցի դիմացի ծաղկամաններին:
Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ այս պահին վթարի վայրում աշխատանքներ են կատարում ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու հետաքննիչները: Դեպքի վայրում ֆոտոլրագրողի աշխատանքներին փորձել է խոչընդոտել լուսանկարում ֆիքսված երիտասարդը, որը, հավանաբար, «Ֆոլցվագեն-գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն է:
«Հլը ապարատդ, բանդ վեկալ ու ձեր լրագրողներով սաղդ ցվրվեք ստեղից»,- ասել է նա: Սակայն ճանապարհային ոստիկանության աշխատակիցները վերջինիս անմիջապես կարգի են հրավիրել:
Մեր տեղեկություններով` «Մերսեդեսի» ղեկին եղել է «Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական և օգնության կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանի որդին:
Լուս.` Գ. Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել