HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընկերությունը 1000 եվրո է հատկացրել

Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի գործունեության հետևանքով առաջացած մկնդեղի գերեզմանոցը կառուցվել է նույն կոմբինատի կողմից 1980-ական թթ.-ին: Գերեզմանոցը ներկայումս էկոլոգիական լուրջ վտանգներ է պարունակում: Այդ վտանգների հետազոտման ուղղությամբ, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ, աշխատանքներ է սկսել Ալավերդու «Անահիտ» կանանց աջակցության կենտրոն ՀԿ-ն: Հետազոտական աշխատանքները մեկնարկել են այս տարվա փետրվարի 25-ին և ավարտվելու են օգոստոսի վերջին: Գերեզմանոցի պարունակած էկոլոգիական ռիսկերի հետազոտման աշխատանքներին աջակցելու համար «Անահիտ» կանանց աջակցության կենտրոն ՀԿ-ն ֆինանսական  աջակցություն է խնդրել նաեւ Ալավերդու «Էյ-Սի-Փի» ընկերությունից: Ի պատասխան` այսօր «Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ՀԿ-ին տեղեկացրել են, որ ընկերությունը մկնդեղի գերեզմանոցի հետազոտական աշխատանքներին աջակցելու համար կհատկացնի 1000 եվրո: ԸՆկերության գործադիր տնօրեն Գագիկ Արզումանյանը ծրագրի ղեկավարին հայտնել էր, որ պատրաստ են քննարկել հետագա աջակցության հարցը`  մկնդեղի գերեզմանոցի հետազոտական աշխատանքների արդյունքները ստանալուց հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter