Չկանխատեսված խաղ. Իսպանիան պարտվել է Շվեյցարիային
Քիչ առաջ ավարտվեց Իսպանիա-Շվեյցարիա խաղը: 52-րդ րոպեին Շվեյցարիան կարողացավ բացել խաղի հաշիվը եւ այն պահել մինչեւ խաղի ավարտ: Գոլի հեղինակ դարձավ 16 համարի մարզաշապիկով խաղացող, կիսապաշտպան Ժելսոն Ֆերնանդիշը:
Չնայած, որ իսպանացիները գնդակին ավելի շատ էին տիրապետում, սակայն չկարողացան փրկել խաղը: Ընդ որում, Շվեյցարիան կարող էր 75-րդ րոպեին կրկնապատկել խաղի հաշիվը:
Հիշեցնենք, որ Իսպանիան համարվում է այս առաջնության հիմնական ֆավորիտներից մեկը եւ անգամ բուքմեյքերները չէին հավատում, որ նման ելք կլինի: Համաշխարհային ֆուտբոլի առաջատարը վերջին 48 հանդիպումներ հաղթել է 45 անգամ:
Մարզիչ Վիսենտե դել Բոսկեն այսպես էլ չկարողացավ ապացուցել, որ 2002-ին կոպիտ սխալ էր, որ իրեն հեռացրեցին Ռեալից: Որ Բոսկեն անակնկալի դեպքում կկողնորոշվի եւ արագորեն կփորձի լուծել խնդիրները, կանխատեսում էին ֆուտբոլային մասնագետները, սակայն հանրահայտ մարզիչը այդպես էլ չկարողացավ փրկել իր հավաքականը մեկնարկային պարտությունից: Այսօրվա պարտությունը, որքան էլ անկանխատեսելի էր, թույլ չի տալիս կարծել, որ Իսպանիայի հավաքականը կորցնում է Աշխարհի գավաթի հիմնական ֆավորիտ լինելու իր կոչումը:
Դրվագներ ֆուտբոլային հանդիպումից
լուսանկարները` AFP-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել