HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը։ Կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ` զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցության ընթացքին։ Քննարկվել են ՀՀ նախարարությունների աշխատակազմերում ԾԻԳ-երի ինտեգրման գործընթացի արդյունավետ կազմակերպման մանրամասներ։ Համագործակցության զարգացման տեսանկյունից կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը ճանապարհաշինության, էներգետիկայի, պետական ֆինանսների կառավարման և էլեկտրոնային կառավարման ոլորտներում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter