HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործ` շահութահարկը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Սմբատյանշին»ՍՊ ընկերության  տնօրենի կողմից հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու  դեպքի առթիվ: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ մասնավորապես` «Սմբատյանշին» ՍՊ ընկերության տնօրենը 2008թ. տարեկան հարկվող շահույթը չհիմնավորված  ծախսերով նվազեցնելու եղանակով, պետեկամուտների կոմիտեի` 2009թ. ապրիլի 15-ին Աշտարակի տարածքային հարկային տեսչություն ներկայացրած շահութահարկի հաշվարկում ներառել է խեղաթյուրված տվյալներ` այդկերպ խուսափելով  առանձնապես  խոշոր չափի` 16.995.200 դրամ շահութահարկը պետական բյուջե  վճարելուց: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի  2-րդ  մասով:  Քրեական գործն ուղարկվել  է  ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` նախաքննություն կատարելու համար: Այս մասին տեղեկացնում է դատախազության մամլո ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter