
Մայիսի վերջին օրերին Ազատության հրապարակում եւ Սարյանի արձանի հարեւանությամբ հավաքված քաղաքացիներին ոստիկանները բռնությամբ բերման էին ենթարկում: Նրանց գործողություններ վերաբերյալ փորձեցինք ստանալ Ազգային ժողովի կոալիցիոն ուժերի ներկայացուցիչների կարծիքը:
Հանրապետական Էդուարդ Շարմաազանովը եւ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը անմիջապես պատասխանեցին մեր հարցերին եւ տվեցին իրենց մեկնաբանությունները, իսկ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հրաժարվեց հեռախոսով մեր հարցերին պատասխանել եւ խնդրեց հարցերը գրավոր ուղարկել իր օգնականին:
Դեռեւս հունիսի 2-ին Բիշարյանի օգնականը ստացել է մեր հարցերը, սակայն դրանց պատասխանները մենք մինչ օրս չենք ստացել: Այս ընթացքում եւս մեկ անգամ զանգահարել ենք օգնականին եւ խնդրել ենք, որպեսզի ՕԵԿ խմբակցության ղեկավարը մեկնաբանի ոստիկանների գործողությունները, ինչից Հեղինե Բիշարյանը համառորեն խուսափում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել