HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սարգսյանը կհանդիպի նաեւ Ալիեւին

Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով հունիսի 17-19-ը աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու Սանկտ Պետերբուրգի ամենամյա միջազգային տնտեսական համաժողովին, որի շրջանակում նախատեսված է նաեւ եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ: Ինչպես հայտնում են նախագահի մամլո ծառայությունից, Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի տեղի հայ համայնքի 300-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Նա Հայկական ազգային մշակութային կենտրոնում հանդիպում կունենա համայնքի ղեկավարության հետ, ներկա կգտնվի Սալտիկով-Շչեդրինի անվան ազգային գրադարանում հայկական ձեռագրերի եւ հին տպագիր գրքերի ցուցադրության բացմանը, իսկ Սանկտ Պետերբուրգի համալսարանում` Երեւանի ու Սանկտ Պետերբուրգի պետհամալսարանների միջեւ համագործակցության ծրագրի ստորագրման արարողությանը: Նախագահ Սարգսյանը նաեւ ներկա կգտնվի Մարինյան համերգասրահում հայ համայնքի 300- ամյակին նվիրված տոնական համերգին, կմասնակցի համայնքի հոբելյանի կապակցությանբ Տավրիկյան պալատում կայանալիք պաշտոնական ընդունելությանը, որտեղ հանդես կգա ելույթով: Իսկ մինչ այդ` այսօր, Սերժ Սարգսյանը Երեւանի Ազգային պատկերասրահում ներկա է գտնվել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանություններ» գրքի շնորհանդեսին: Այն հրատարակվել է ՀՀ Սահմանադրության 15-ամյակին նվիրված պետական միջոցառումների շրջանակում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter