HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն առանձնացրել է 4 խնդիր

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր «Կոնգրես» հյուրանոցում մասնակցել է Հայաստանի պետական ֆինանսների կառավարման բարեփոխումների երկրորդ փուլի շրջանակում կազմակերպված աշխատաժողովին։ Վարչապետն իր խոսքում մասնավորապես նշել է. «Նախորդ քննարկման ժամանակ, հիշում եք, հրապարակայնորեն փորձեցինք ամփոփել առաջին փուլի արդյունքներն և բավականին մանրակրկիտ հաշվետվություն տվեցինք հանրությանը, թե ինչ աշխատանքներ են կատարվել ֆինանսների նախարարության կողմից և ինչ կարողություններ են ձևավորվել մեր երկրում այս բնագավառում արդյունավետ կառավարում ապահովելու ուղղությամբ։ Այսօր պետք է կարողանանք հստակեցնել բարեփոխումների երկրորդ փուլը, ապահովենք ռազմավարությունը, մեր առջև ծառացած հիմնարար խնդիրները։ Այդ տեսակետից մենք, մասնավորապես, ձգտելու ենք լիակատար ապահովել հետևյալ չորս խնդիրների լուծումը։ Առաջին` ֆիսկալ կարգապահության բարձրացումը, որի միջոցով պետք է ապահովենք մակրոտնտեսական կայունություն և նպաստենք բյուջետային համակարգի կանխատեսելիության բարձրացմանը։ Երկրորդ. մենք պետք է կարողանանք երաշխավորել, որ միջոցները կապակցված կլինեն հիմնական քաղաքականությունների հետ և համապատասխանում են մեր գերակայություններին։ Երրորդ` ապահովել փողի դիմաց արժեք` երաշխավորելով, որ միջոցներն օգտագործվեն արդյունավետ և խնայողաբար։ Չորրորդ` նաև հանրային միջոցների օգտագործման շնորհիվ ապահովել հաշվետվողականությունը»: Կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ` Տիգրան Սարգսյանը խոսել է նաև գործընթացի համար կարևոր ներուժի մասին. «Բիզնես պրոցեսների ճշգրիտ նկարագրությունից բացի, անհրաժեշտ է նաև, որ մենք ունենանք համապատասխան կադրային ներուժ, որը մշտապես ի վիճակի է վերապատրաստումներ անցնել։ Չափազանց կարևոր են նաև մոտիվացիոն մեխանիզմները, որոնք հնարավորություն են տալու, որ այդ աշխատատեղերում լինեն բանիմաց, պատրաստված մարդիկ, որոնք, կարծում եմ, կստեղծեն ընդհանուր առմամբ բարենպաստ միջավայր ֆինանսների արդյունավետ կառավարման գործում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter