HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավագանու անդամներին հասցեագրված նամակները «կորել» են

Հայտարարություն Հունիսի 10-ին «Մե՜նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը նամակներ էր ուղղել Երևանի ավագանու անդամներին` խնդրելով նրանց - հանդես գալ «Ուսանողական» այգում շինարարության դադարեցման և կանաչ գոտիների վերականգնման հարցը Երևանի ավագանու առաջիկա նիստի օրակարգում ներառելու և քննարկելու նախաձեռնությամբ, - աջակցել մեզ ձեռք բերել «Ուսանողական» այգում կատարվող շինարարության վերաբերյալ փաստաթղթերը, - մշակել և ներկայացնել Երևանի ավագանու առաջիկա նիստին Երևանի ավագանու որոշման նախագիծ, որի համաձայն կարգելվի հետագա կառուցապատումը քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում և կձեռնարկվեն միջոցներ վերականգնելու քաղաքի զբոսայգիները` ծառայեցնելու դրանք  հանրային, այլ ոչ թե մասնավոր շահին: Երբ կապ հաստատեցինք ավագանու անդամների հետ, նրանցից շատերն ապարդյուն փորձում էին քաղաքապետարանում գտնել իրենց հասցեագրված դիմումները: Ըստ մեր տեղեկությունների` դրանք դիտավորյալ չեն փոխանցվել իրենց հասցեատերերին` «կորելով» կա՛մ քաղաքապետարանի աշխատակազմում, կա՛մ էլ խմբակցությունների ղեկավարների մակարդակում: Երևանի ավագանու և նրա ընտրողների միջև կապի խոչընդոտումը համարում ենք խորապես հակաժողովրդավարական և ապօրինի քայլ ու պահանջում ենք անհապաղ հետաքննել տեղի ունեցածը, պատժել մեղավորներին և ապահովել նամակների անխափան ստացումը: Հիշեցնենք, որ Երևանի ավագանին իրավասու է վերահսկել քաղաքապետարանի աշխատանքը և խախտումների դեպքում ընդունել համապատասխան որոշումներ: «Մե՜նք ենք այս քաղաքի տերը» Քաղաքացիական նախաձեռնություն Հունիսի 16, 2010թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter