HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

«Աղմկոտ» համաձայնության պայմաններում Չնայած հերթական խորհրդարանական ընտրություններին դեռ մոտ երկու տարի ժամանակ կա, սակայն հատկապես իշխանություններն արդեն ինտենսիվորեն պատրաստվում են դրանց: Բացառված չէ, իհարկե, նաև` արտահերթ զարգացումներին պատրաստ լինելու անհրաժետությունից ելնելով: Ավելին, իշխանությունները ոչ միայն պատրաստվում են ընտրություններին` համապատասխան լծակներ ու կառույցներ կոորդինացնելով, այլև իշխանական շրջանկներում նույնիսկ արդեն խոսում են ապագա խորհրդարանի նախնական քարտեզի մասին, որ մշակվել է ՀՀԿ-ականների կողմից: Ըստ այդմ, այսօր, ըստ էության, միանձնյա իշխանություն ունեցող ՀՀԿ-ականները նախատեսում են, որ հաջորդ ԱԺ-ում ավելի քիչ տեղեր ունենա կոլաիցիոն ներկայիս և նախկին գործընկերները` ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, իսկ «Օրինաց երկիրն» ընդհանրապես չի մտնելու խորհրդարան: Նույն ճակատագիրը, ըստ որոշ հանրապետականների «գծած քարտեզի», սպասվում է նաև «Ժառանգությանը», որը, թեև իշխանության համար միանգամայն ձեռնտու ընդդիմադիր ուժ է, սակայն նախորդ ընտրություններից հետո զգալիորեն հեղինակազրկվել է հասարակության շրջանում: Եվ ահա, իշխանական շրջանակներում մտածում են, որ «Ժառանգության» տերը կարող է լրացնել Հայ ազգային կոնգրեսը, որը, չնայած հրապարակային գործողություններով դեռևս հանդես է գալիս «արմատական ընդդիմության» դիրքերից, սակայն ֆունկցիոնալ առումով խորհրդարանում կարող է ավելի լավ կատարել այն դերը, որը գործող ԱԺ-ում կատարում է «Ժառանգությունը»: Իհարկե, սրանք դեռևս ընդամենը նախնական վարկածներ են, որոնք կարող են փոփոխության ենթարկվել իրադարձությունների զարգացման այս կամ այն ընթացքի դեպքում: Իսկ իշխանությունների կողմից արդեն այսօր նման սցենարներ մշակելու «հանդգնությունը» պայմանավորված է ներկայիս քաղաքական իրավիճակով, որը, չնայած արտաքին դրսևորումներին, իրականում խաղաղ է առավել քան երբևէ: Համազեկուցողները խուսափո՞ւմ են Հայաստան գալ Դեռ մայիսին կատարած այցի ընթացքում ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն, ըստ էության, ստիպված էր եղել տեղի տալ «Մարտի 1»-ի զոհերի հարազատների պահանջներին և 15 րոպեով հանդիպել նրանց հետ: Հանդիպման ժամանակ  Չավուշօղլուն Հայաստանի հարցով համազեկուցողներ Ժորժ Կոլումբիեի և Ջոն Պրեսկոտի` գարնանը Հայաստան կատարելիք այցի ուշացումը բացատրել է նրանցից մեկի առողջական խնդիրներով` խոստանալով, որ առաջիկայում նրանք կայցելեն Հայաստան ու անպայման կհանդիպեն զոհերի հարազատների հետ: Այդ այցն այդպես էլ տեղի չունեցավ: Հետմահու Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը բավարարել է 58-ամյա Աշոտ Հարությունյանի գանգատը Հայաստանի դեմ: Բազմաթիվ հիվանդություններով տառապող Հարությունյանը պատժի ժամկետը լրանալուց մեկ տարի առաջ մահացել է կալանավայրում: Տնտեսական հանցագործության համար մեղադրվող և 2003թ-ից անազատության մեջ գտնվող Աշոտ Հարությունյանը դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման: Եվրադատարանը, բավարարելով Հարությունյանի գանգատը որոշել է, որ խախտվել է Եվրոպական կոնվենցիայով սսահմանված իրավունքները, ինչի դիմաց Հայաստանը 16 հազար եվրո փոխհատուցում պետք է վճարի Հարությունյանի դստերը: «Արմենիան» կփոխի՞ նկարագիրը Թերթի տեղեկություններով` «Արմինիա» հեռուստաընկերությունը, Ջերալդ Գաֆեսճյանի բաժնեմասի վաճառքից հետո լարվածություն է ստեղծվել: Ինչպես մամուլում էին գրել, հեռուստաընկերության բաժնեմասը գնել է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, սակայն ոչ թե 50, այլ 51 տոկոսը: Այսինքն` գերիշխող փաթեթը, ինչը նշանակում է, որ Միքայել Մինասյանը ոչ միայն պարզապես բաժնետեր է, այլև վերահսկելու է ֆինանսական ելքն ու մուտքը, ինչը, թերթին հասած տեղեկություններով, բավականին ծանր են տանում 49 տոկոսի սեփականատեր Սարգսյանները: Թեև Գաֆեսճյանը մի քանի ամիս առաջ 40 մլն դոլար էր պահանջում իրեն պատկանող գերիշխող փաթեթի համար, սակայն, թերթի տեղեկություններով, այն չի վաճառվել նույնիսկ մամուլում տարածված 25 մլն-ով, իրականում «Արմենիայում» եղանակ փոխող փաթեթը ձեռք է բերվել 5 մլն դոլարով: Սույն տեղեկությունների և ընդհանրապես «Արմենիայում» տիրող իրավիճակի վերաբերյալ փորձեցինք լսել հեռուստաընկերության տնօրեն Գագիկ Մկրտչյանի մեկնաբանությունը, սակայն վերջինս սկզբում ասաց, որ «զբաղված է, հետո զանգենք», ապա դադարեց ընդհանրապես զանգերին պատասխանել: Իսկ հեռուստաընկերության տերերը` Սարգսյանները` «տեղում չէին»: Թերթի տեղեկություններով «Արմենիայի» սեփականատիրոջ փոփոխության մասին լուրերը տարածում են հենց Սարգսյանները, որոնք մի կողմից դժգոհ են գործարքից, մյուս կողմից` լուրեր են շրջում, թե պատրաստվում են իրենց փայաբաժինը վաճառել, և այժմ թանկ վաճառելու խնդիր ունեն: Վարդան Խաչատրյանի կարողություններն ավելացել էին ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը, որն այսօր աշխատում է նախագահի նստավայրում, վերջին տարիների ընթացքում լուրջ կարողություններ է ձեռք բերել: Թերթի լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի խորհրդական Վարդան Խաչատրյանը Վայոց Ձորի մարզում հարյուրավոր հեկտարներով հողեր է ձեռք բերել: Ըստ նույն աղբյուրների, Խաչատրյանը հողերը ձեռք է բերել կադաստրային արժեքից մոտ 30 տոկոս ցածր գնով,  և դրանք գրանցել է ինչպես իր, այնպես էլ որդու, կնոջ, զոքանչի և այլ մարդկանց անուններով: Թե ինչ է պատրաստվում անել այդքան կարողությունը, ակնհայտ է նաև մարզի բնակիչների համար: Միայն հավելենք, որ այդ մարզում որպես արոտավայր վաճառված շատ հողակտորներ հետագայում վերածվել են հանքերի: Այսինքն` վաճառքը ձևակերպվել է որպես արոտավայր, բայց հետագայում հանքեր են շահագործվել այդ հատվածներում: «Բացահայտել են» ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ անցած տարի մահափորձ կազամերպելու մեջ մեղադրվող Գագիկ Մաթևոսյանը (Մուկուլ Գագո) և նրա խմբի անդամները մեղադրվում են նաև Շահեն Հովասափյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը փորձել է Մուսկուլ Գագոյի խմբին վերագրել վերջին տարիների բոլոր աղմկոտ սպանությունները, բայց դա ստացվել է միայն Հովասափյանի գործով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter