Իսպանիայի հավաքականի մարզիչ Վիսենտե դել Բոսկե. «Այսօր մեր օրը չէր»
Իսպանիայի հավաքականի մարզիկ, հանրաճանաչ Վիսենտե դել Բոսկեն քիչ առաջ արձագանքել է իր թիմի սենսացիոն պարտությանը` դժգոհություն հայտնելով կորցրած միավորների համար: Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել Աշխարհի գավաթ 2010-ի ամենաանսպասելի ելքով հանդիպումը եւ Շվեյցարիան պատմական հաղթանակ է տոնել Եվրոպայի չեմպիոնի հանդեպ:Իսպանիայի հավաքականի լեգենդար մարզիչը, ով 2002-ին հեռացվել էր Ռեալի մարզչական պաշտոնից, ֆուտբոլային մասնագետների վարկածներով, այսօր պետք է ցույց տար, որ իր թիմը պատրաստ չէ անսպասելի ոչ դրական անակնկալներ մատուցելուն, հայտարարել է, որ իրենց պետք է հաղթեն մյուս երկու խմբային խաղերում. «Այսօր մեր օրը չէր: Մեզ էր պատկանում խաղի ողջ նախաձեռնությունը, սակայն պարտվեցինք, իսկ դա նշանակում է, որ պետք է հաղթել մյուս երկու խաղերում»
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել