Վրանային ճամբար Արցախի ազատագրված տարածքում
«Սարդարապատ շարժման» նախաձեռնող խումբը և Արցախում գործող «Ավանդություն» հասարակական կազմակերպությունը հուլիսի 20-ից 25-ը ազատագրված Արցախի տարածքում կազմակերպում են վրանային ճամբար Հայրենիքում և արտերկրում բնակվող հայ երիտասարդների համար:
Ճամբարումը երիտասարդներին հնարավորություն կընձեռի ազատագրված հայրենի հողում լիարժեք հանգստի ու հետաքրքիր ժամանցի համար: Այն կընդգրկի բնության գրկում ամենօրյա արշավներ, զրույցներ Հայաստանի ներկայի, ապագայի և Հայոց պետականության շուրջ: Ճամբարին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են զանգահարել (+374 10) 27-77-83, (+374 10) 52-81-11, (+374 93) 08-04-85, հեռախոսահամարներով, կամ գրել հետևյալ էլեկտրոնային հասցեներին` [email protected], [email protected] :
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել