Լոռու մարզում կարկուտի և անձրևի հետևանքով վնասվել են ճանապարհներ
Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ հունիսի 15-ին, ժամը 22.30-ի սահմաններում մարզում տեղացած հորդառատ անձրեւի եւ կարկտի հետեւանքով վնասվել են` Լեջանի, Կոդես, Լոռի բերդի, Ագարակ, Գուգարք գյուղերի մի շարք տների տանիքներ, ապակիներ, ցանքատարածքներ, քանդվել են ճանապարհներ:
Լոռու մարզպետի հանձնարարությամբ ստեղծվել է հանձնաժողով` վնասի չափերը ճշտելու նպատակով:
Հունիսի 16-ին, ժամը 17.17-ին ստացված տեղեկությունների համաձայն` հանձնաժողովի կողմից աշխատանքների իրականացման ընթացքում կրկին տեղացել է կարկուտ: Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ լրատվական կենտրոնը, ժամը 22.40-ի դրությամբ` հանձնաժողովի աշխատանքները շարունակվում էին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել