«Խոսրովի անտառ» պետական արգելոցի վերաբերյալ առաջարկների փաթեթ կներկայացնեն
«Մենք անհանգստացած ենք «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ճակատագրով եւ արգելոցի վերաբերյալ առաջարկների փաթեթ ենք պատրաստվում ներկայացնել ՀՀ բնապահպանության նախարարությանը»,- «ԷկոԼուր»-ին հայտնել է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը (WWF-Հայաստան): Նա նաեւ նշեց, որ մտադիր է խնդրի վերաբերյալ աշխատանքային հանդիպում ունենալ Էկոլոգիական հասարակական կազմակերպությունների դաշինքի եւ ՀՀ ԳԱԱ ինստիտուտների ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ լայնորեն քննարկվում են «Խոսրովի անտառ» արգելոցի «Գիլան» արգելավայրում վերսկսված շիարարական աշխատանքները: Շինարարության մասին տեղեկությունը Էկոլոգիական հասարակական կազմակերպությունների դաշինքի կողմից ընդունվեց որպես S.O.S. ահազանգ եւ արդեն մի քանի օր է՝ քննարկվում է դաշինքի ցանցով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել