HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոշոր չափերի հասնող գումարներ է յուրացրել

Վալերի Բ.-ն դիմել է ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն և հայտնել, որ որդու` 1982 թ. ծնված Արամ Բ.-ի հիմնած «Տերմիլենդ» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար, ՌԴ քաղաքացի, 1982 թ. ծնված Հայկ Վ.-ն գրավադնելով իրեն պատկանող, Բարբյուսի փողոցի թիվ 56 հասցեում գտնվող «Օլիմպիա» հյուրանոցը, վարկ է վերցրել և այն ներդնելով վերոհիշյալ ընկերության հաշվեկշռում` յուրացրել է ընկերության գործունեության արդյունքում առաջացած առանձնապես խոշոր չափերի հասնող գումարները: Կատարված հետաքննությամբ պարզվել է, որ Հայկ Վ.-ն համաձայնության գալով «Տերմիլենդ» ՍՊԸ հիմնադիր Արամ Բ.-ի հետ` 2008 թ.-ից փաստացի իրականացրել է ընկերության կառավարչատնօրինչական և վարչատնտեսական գործունեությունը, որի արդյունքում ընկերության կողմից իրացված 1.000, 2.500, 5.000 և 10.000 դրամ արժողությամբ «Բիլայն» ընկերության հեռախոսների լիցքավորման քարտերի վաճառքից առաջացած գումարներից յուրացման միջոցով հափշտակել է շուրջ 255.000.000 դրամ գումար: Նշված գումարներով Հայկ Վ.-ն ձեռք է բերել «Պորշե Կայեն» եւ «Նիսսան Քաշքայ» մակնիշի ավտոմեքենաներ` վճարելով 23.000.000 դրամ գումար, վերանորոգել է Մաշտոցի պողոտայի 37 շենքի թիվ 33 հասցեում գտնվող, իրեն պատկանող բնակարանը ու գնել կենցաղային և այլ տեխնիկա: Շուրջ 4.000.000 դրամ գումար որպես բաժնետեր ներդրել է «Լյուքս Պլաստ», «Նոն Գրուպ» և «Կ.Պ եւ Գ.Պ.» կազմակերպություններում, որի արդյունքում փաստորեն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարները: Եստիկանության մամուլի ծառայություն տեղեկացնում է, որ կատարվում է քննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter