Ռոյալը կբերվի Համբուրգից
Կառավարությունն այսօր մեկ այլ որոշմամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահի համար «Սթենվեյ» ռոյալի ձեռքբերման նպատակով «Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ին որպես նվիրաբերություն տրամադրելու համար նախարարությանը հատկացրել է 62897.4 հազար դրամ։ Գնումը կատարվելու է Համբուրգի «Սթենվեյ և որդիներ» գործարանից։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատել է, որ վերջին ժամանակներս դասական երաժշտության բնագավառում ունենք բացառիկ նվաճումներ։ Հայաստան են այցելում աշխարհահռչակ երաժիշտներ և խմբեր, ուստի հրատապ է մեզանում եղած երաժշտական գործիքակազմը նորացնելու խնդիրը։ Վարչապետը հույս է հայտնել, որ դասական երաժշտության սիրահարները բավարարված կլինեն կառավարության այս որոշումով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել