ՀԱՊԿ-ը կպաշտպանի՞ մեզ, եթե Ադրբեջանը հարձակվի Ղարաբաղի վրա

«Ադրբեջանը հայտարարում է, թե իր տարածքը օկուպացված է Հայաստանի կողմից, սակայն հասկանալով, որ եթե իր խնդիրը Հայաստանի հետ է, ապա ՀԱՊԿ-ը պետք է միջամտի, այդ պատճառով էլ անընդհատ մատնանշում է, որ սա ներքին խնդիր է, մենք մեր երկրի տարածքից դուրս չենք գալիս, եւ ոչ ոք իրավունք չունի միջամտելու Ղարաբաղի խնդրին»,- նշում է Մանվել Սարգսյանը:
Նրա կարծիքով` Ադրբեջանի այս անկայուն դիրքորոշումը հնարավորություն է տալիս ՀԱՊԿ-ին եւ միջազգային այլ կառույցներին գործել` ելնելով այն դիրքորոշումից, որը իրեն է տվյալ պահին ձեռնտու: «Եթե երկրի դիրքրոշումն այդքան խոցելի է, կուզեն` կասեն Հայաստանի խնդիրն է, չեն ուզենա` կասեն դա իր ներքին գործն է: Այդպես էլ կլինի»,- ասում է փրձագետը:
Մանվել Սարգսյանի խոսքով` Ադրբեջանն ինքն էլ չի կողմնորոշվում, թե վերջնականապես որ դիրքորոշումն է իր համար ձեռնտու:
Նշենք, որ ՀԱՊԿ անդամ երկրներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիստանը, Ղրղզստանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել