Ինքնասպանության փորձ` բարեհաջող ելքով
Հունիսի 15-ին` ժամը 20:55-ին, Վանաձորի թիվ 2 հիվանդանոց է տեղափոխվել վանաձորցի 20-ամյա Վարսենիկ Ռեստևանյանը` դեղորայքային թունավորում կանխավարկածով: Հարազատները բժկին հայտնել են, որ նա մկնդեղ է խմել: Դա հաստատել է նաև ինքը` իրավապահ մարմիններին տված ցուցմունքում: Պատմել է, թե ինքը տանը մենակ մնացած ժամանակ փորձել է վերջ տալ կյանքին: Հետո զղջալով` այդ մասին պատմել է ընկերուհուն: Ահազանգել են և աղջկան տեղափոխել հիվանդանոց:
Հիվանդանոցի տնօրեն Կ. Ադամյանը դեպքը բնորոշում է «ոչնչից մեծ աղմուկ» արտահայտությամբ: Նրա կարծիքով` աղջիկն ամենայն հավանականությամբ չի էլ ընդունել մկնդեղ: Աղմուկ է բարձրացրել ինչ-որ մեկին ինչ-որ բան ցույց տալու համար: Կամ էլ ընդունած մկնդեղի քանակությունն այնքան քիչ է եղել, որ օրգանիզմի վրա չի ներգործել: Հակառակ դեպքում նրա մոտ կարտահայտվեր թունավորմանը բնորոշ կլինիկա: 4-5 ժամ բժիշկների հսկողության տակ գտնվելով` նրա մոտ որևէ ախտանշան չի հայտնաբերվել: Առաջին բուժօգնությունն ստանալուց և բժշիկների կողմից վիճակը բավարար գնահատվելուց հետո աղջիկը տուն է ուղարկվել:
Վանաձորի ոստիկանության բաժնից հայտնում են, որ ինքնասպանության փորձը չի եղել որևէ մեկի դրդմամբ: Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել