HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Հանրապետության դատաբժշկական ուսումնասիրությունների 1/3-ը Լոռու մարզում է կատարվում

Վստահեցնում է Դատաբժշկական հանրապետական գիտագործնական կենտրոնի Լոռու մարզային բաժնի վարիչ Վ. Սաքանյանը` վերագրելով դա իրավապահ մարմինների զգոն, լիարժեք և պատասխանատու աշխատանքին: «Մյուս մարզերում մեր ծանրաբեռնվածության 10%-ի չափով հազիվ թե աշխատեն: Նույնիսկ Երևանում դիակների դատաբժշկական փորձաքննություն այնքան չի կատարվում, որքան Լոռիում»,-ասում է: 2009թ. Լոռու մարզում ուսումնասիրվել է 1566 դիակ. 115-ը եղել են բռնի մահվան դեպքեր` սպանություն, ինքնասպանություն, դժբախտ պատահար, այսինքն` արտաքին ազդակի ներգործությամբ, մնացածը խրոնիկ կամ արագահաս հիվանդության հետևանքով առաջացած մահեր: Ընդ որում` բռնի մահվան դեպքերի մոտ 15-20-նն սկզբում գրանցվել է որպես հանկարծամահություն: Վերջին տարիներին նվազել է հրազենի գործադրմամբ սպանությունների թիվը: Եթե նախկինում գրանցվում էր տարեկան 20-25 հրազենային դեպք, ապա այժմ այդ ցուցանիշն անհամեմատ նվազել է` տարեկան 1-3 դեպք: Սառը զենքի գործադրմամբ մահացությունները հիմնականում դանակահարությունից առաջացած ծանր վնասվածքների հետագա բարդությունների հետևանք են: Թեև կարծիք կա, թե մեծ մասամբ մահվան պատճառ են դառնում սիրտանոթային հիվանդությունները: Բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ավելի մեծ թիվ են կազմում ուռուցքային հիվանդություններից առաջացող մահացությունները: Տարեցների շրջանում մահը հետևանք է երիկամային, լյարդային, սիրտ-թոքային անբավարարության կամ հանկարծահաս հիվանդությունների` ինֆարկտ, ինսուլտ: Իսկ երիտասարդների շրջանում մահացություններն առաջանում են տրավմաների կամ ուռուցքային հիվանդությունների հետևանքով: Տրավմաներից առաջացած մահացությունները վերաբերում են դժբախտ պատահարներին` ավտովթարներ, վրաերթեր: Մահացողները 70-նն անց են, ապա տարիքը նվազում է երկրաչափական պրոգրեսիայով` 60, 50 տարեկան: Ինչ վերաբերում է կենդանի անձանց փորձաքննությանը, ապա առավել շատ հանդիպում են մարմնական վնասվածքների և սեռական բռնության դեպքեր հատկապես անչափահասների շրջանում:  Մարմնական վնասվածքները կազմում են ընդհանուր դեպքերի մոտ 5-7%-ը: Տարեկան արձանագրվում է սեռական բռնության 15-20 դեպք: Մարմնական վնասվածքների մեջ տեսակարար կշիռը կազմում են կենցաղային հողի վրա հարս-սկեսուր, ամուսինների միջև ծագած վիճաբանությունների արդյունքում առաջացած վնասվածները: Դրանք մեծ թիվ են կազմում Սպիտակի, Ալավերդու տարածաշրջաններում: Դատաբժշկական փորձաքննության արդյունքում բացահայտվել են բժշկական մասնագիտական բացթողումների հետ կապված դեպքեր: 2009թ. Վանաձոր, Ալավերդի, Սպիտակ քաղաքներում բացահայտվել է նման 5-6 բժշկական գործ` հիվանդների մահվան ելքով: Արձանագրվել են նաև ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից զորակոչիկի առողջական վիճակին չհամապատասխանող եզրակացություններ: 2008-09 թթ. 30 նման դեպք է արձանագրվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter